կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արթիկում կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է

Արթիկում կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է

Այսօր Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: ArmLur.am-ը պարզել է, որ Արթիկ համայնքում վարակված անձը եղել է տաքսու վարորդ։

Ըստ կայքի տեղեկությունների՝ տաքսու վարորդը Մարալիկ համայնքից ուղևորներ է տեղափոխել և ամենայն հավանականությամբ այնտեղից բերել է վարակը համայնք։ Նա 65 տարեկան է, ունի մեծ ընտանիք։ Նրա հարսը հղի է, ում ևս պետք է թեստավորեն։

Տղամարդու մոտ երկկողմանի թոքաբորբ է, նրան գիշերն են տեղափոխել հիվանդանոց, որից հետո կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Այս պահին կատարվում են աշխատանքներ վերջինիս շփման շրջանակը պարզելու համար։

  • Կիսվել: