կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արթիկում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Արթիկում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից:

«Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։

 

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ ենք անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»:

  • Կիսվել: