երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողների աչալրջության շնորհիվ կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողների աչալրջության շնորհիվ կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

2023 թ․ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, նկատել են հեռակառավարվող անօդաչու թռչող սարքի (դրոն) միջոցով ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 7,55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուրը 41,49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։

Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

  • Կիսվել: