չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Արթիկ քաղաքում հրդեհ է բռնկվել չշահագործվող շինությունում

Արթիկ քաղաքում հրդեհ է բռնկվել չշահագործվող շինությունում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 03։05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի զբոսայգում այրվում է շինության տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող շինությունում (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:20-ին, մարվել՝ 04:38-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ և փայտե առաստաղը՝ մոտ 15 քմ:

  • Կիսվել: