ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթիկ-Ալագյազ, Սևանի թերակղզի-Դիլիջանի թունել ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում բուք է

Արթիկ-Ալագյազ, Սևանի թերակղզի-Դիլիջանի թունել ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում բուք է

Հունվարի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Սևանի թերակղզի-Դիլիջանի թունել ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում բուք է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Կոտայքի, Ախուրյանի, Աշոցքի, Ճամբարակի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

  • Կիսվել: