երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արտաշատում՝ գազալցակայանում հրդեհի հետևանքով տուժածն աշխատում է որպես լիցքավորող. Նա 32 տարեկան է

Արտաշատում՝ գազալցակայանում հրդեհի հետևանքով տուժածն աշխատում է որպես լիցքավորող. Նա 32 տարեկան է

Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարի 6-ին Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Գևորգ Ղ․-ն է, ով «երկու դաստակների և դեմքի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին խոշոր հրդեհ-փլուզում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել էին Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց։

  • Կիսվել: