կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արտաշատի խճուղու մոտակայքում՝ 500 քմ տարածքում, այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ

Արտաշատի խճուղու մոտակայքում՝ 500 քմ տարածքում, այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ

Փետրվարի 17-ին, ժամը 21։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 13/1 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում։ Մոտ 500 քմ տարածքում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։

 

  • Կիսվել: