ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտաշատ քաղաքում բախվել են Nissan-ն ու 2 Mercedes, կա 5 վիրավոր

Արտաշատ քաղաքում բախվել են Nissan-ն ու 2 Mercedes, կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Մխչյան գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հայկարամ Մանասերյանի վարած Mercedes մակնիշի, Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հեղինե Կիրակոսյանի վարած Nissan մակնիշի և 67-ամյա Հրաչիկ Թումանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Մանասերյանը, Հ. Կիրակոսյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Ասյա Կիրակոսյանը, Հ. Թումանյանը, վերջինիս ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ավտոմեքենաները ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Նշան Հակոբյանի և Արսեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ քարշակի միջոցով տեղափոխվեց անվտանգ վայր։ 

  • Կիսվել: