երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Արտաշատ համայնքում 4 ժամվա տեղումները 1,5 անգամ գերազանցել են ամսական նորման

Արտաշատ համայնքում 4 ժամվա տեղումները 1,5 անգամ գերազանցել են ամսական նորման

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)։

  • Կիսվել: