երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արտառոց դեպք Երևանում․ տղամարդը սպառնացել է՝ եթե իր ֆինանսական հարցերը չլուծվեն, կպայթեցնի դատարանները, ԱՄՆ դեսպանատունը, նրանց ընտանիքի անդամներին էլ կսպանի

Արտառոց դեպք Երևանում․ տղամարդը սպառնացել է՝ եթե իր ֆինանսական հարցերը չլուծվեն, կպայթեցնի դատարանները, ԱՄՆ դեսպանատունը, նրանց ընտանիքի անդամներին էլ կսպանի

Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Կարեն Մնացականյանը զանգահարել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել, որ եթե իր ֆինանսական հարցերը չլուծվեն, ինքը տարբեր պետական օբյեկտներ կպայթեցնի, մասնավորապես՝ դատարանները, ԱՄՆ դեսպանատունը և սպառնացել, որ նրանց ընտանիքի անդամներին կսպանի, կվառի և գնալու է Ոստիկանության Մալաթիայի բաժնի շենքը պայթեցնելու և վառելու է նրանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախաքննություն է կատարվում։Պարզվում է Կ․ Մնացականյանի ամբողջական տվյալները, և նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

  • Կիսվել: