շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտառոց դեպք Երևանում գործող աջակցման կենտրոններից մեկում, որտեղ տեղի է ունեցել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն

Արտառոց դեպք Երևանում գործող աջակցման կենտրոններից մեկում, որտեղ տեղի է ունեցել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն

Արտառոց դեպք Երևանում գործող աջակցման կենտրոններից մեկում, որտեղ տեղի է ունեցել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից կազմված փաստաթղթեր են ստացվել, որոնք վերաբերում են սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 27-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանում գործող աջակցման կենտրոններից մեկի անչափահաս սանը և հայտնել, որ այս տարվա հուլիսի 25-ին նշված կենտրոնի սաներից մեկը կենտրոնի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս եղբոր նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը, ով 16 տարեկան է, ձերբակալվել է: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հայտնում:

  • Կիսվել: