կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտաքին խնդիրները այլևս անհաղթահարելի չեն, ընդամենը մի քանի ժամ հմուտ վիրաբույժի ձեռքերում և կերպարանափոխությունն ապահովված է․ «BEST LIFE» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Մարիամ Մանուկյան   

Արտաքին խնդիրները այլևս անհաղթահարելի չեն, ընդամենը մի քանի ժամ հմուտ վիրաբույժի ձեռքերում և կերպարանափոխությունն ապահովված է․ «BEST LIFE» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Մարիամ Մանուկյան  

Գիրացե՞լ եք, հոգնեցուցիչ մարզանքները և հյուծող դիետաները ցանկալի արդյունք չե՞ ն տալիս, ձեր կազմվածքը այլևս նախկինը չէ՞, անհամաչափությունների պատճառով զգեստները այնքան էլ չեն սազու՞մ և այդ ամենը բարդույդավորու՞մ է ձեզ, հոգ չէ, արդի բժշկությունը այլևս հնարավորություն է տալիս հաղթահարել այս բոլոր խնդիրները։ Ժամանակակից մարդը այլևս ստիպված չէ իր գեր ու անհամաչափ մարմինը թաքցնել լայն ու երկար զգեստների տակ, ընդամենը ժամերի ընթացքում նա կարող է ազատվել արտաքինի հետ կապված խնդիրների մեծ մասից։ Ինչպե՞ս, պատմում է «BEST LIFE» հայ-ճապոնական ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ ՄԱՐԻԱՄ  ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։

-Բժշկուհի, հիմնականում, ի՞ նչ պլաստիկ վիրահատությունների են ավելի հաճախ դիմում պացիենտները։

-Հայաստանում հիմնականում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ավելի շատ դիմում են ռինոպլաստիկայի (քթի պլաստիկ վիրահատություն)։ Կանայք շատ են դիմում նաև մամոպլաստիկայի (կրծքի պլաստիկ վիրահատություն), աբդոմինոպլաստիկայի (փորի պլաստիկ վիրահատություն), լիպոսակցիայի (ավելորդ ճարպի հեռացում) և լիպոմոդելավորման (ճարպով մոդելավորում)։ Նրանք ուզում են ունենալ ավելի նեղ իրան, մեծացնել կամ փոքրացնել կուրծքը։ Սակայն պետք է նշեմ, որ պլաստիկ վիրահատությունները միայն արտաքին տեսքը շտկելու ցուցումով չէ, որ արվում են, դրանք հաճախ ունենում են հստակ առողջապահական ցուցումներ ևս։ Օրինակ, շատ մեծ կրծքերը լուրջ ողնաշարային խնդիրներ կարող են առաջացնել կանաց մոտ։ Այս պարագայում մամոպլաստիկայի շնորհիվ մենք շտկում ենք համ արտաքինի հետ կապված խնդիրները, համ առողջականի։

-Իսկ մամոպլաստիկան որևէ ազդեցություն ունենու՞մ է  կրծքով կերակրելու վրա։

-Ես առհասարակ կողմ եմ, որ մամոպլաստիկա կատարվի ծննդաբերությունից հետո։ Բայց կան դեպքեր, որ ունեն վիրահատության հստակ ցուցումներ։ Օրինակ՝ մամոպլաստիկայի կարելի է դիմել ընդհուպ 14 տարեկանից՝ գիգանտոմաստիայի դեպքում։ Ինչ վերաբերում է կրծքով կերակրելուն, եթե պահպանվում է գեղձի որոշակի քանակ, կերակրման հետ խնդիրներ չեն առաջանում։

- Խոսենք ֆիլերներով և իմպլանտներով ծավալի հաղորդման մասին, ո՞րն է ավելի էֆֆեկտիվ` լիպոֆիլինգը, ֆիլերային ներարկումները, թե՞  իմպլանտների տեղադրումը: Կամ գուցե յուրաքանչյուր պրոցեդուրա ունի իր ցուցու՞մը:

- Ամեն  միջամտություն առանձնահատուկ է եւ դրա ընտրությունը կախված է պացիենտի խնդրից։ Տեսեք՝ լիպոֆիլինգը կոնկրետ կրծքի մեծացման պարագայում, ոչ բոլոր դեպքերում է ցանկալի։ Այս միջամտությունը խորհուրդ է տրվում, եթե կուրծքը տուրբուլյար տեսք ունի կամ պետք է ասիմետրիա հարթել։ Ուզում եմ նշել, որ լիպոֆիլինգի միջոցով հնարավոր է շտկել ասիմետրիան, ստանալ գեղեցիկ ուրվագծեր, այն բարելավում է նաև միջամտություն կրած հատվածի մաշկի որակը և գույնը։ Այսինքն այս միջամտությունը կարելի է ասել ունի ոչ թե երկակի, այլ նույնիսկ եռակի էֆեկտ` ավելորդ ճարպի հեռացում անցանկալի զոնաներից, ծավալի հաղորդում համապատասխան հատվածին և մաշկի երիտասարդացում ճարպային ներարկման  միջոցով: Ինչ վերաբերում է կրծքագեղձերի աուգմենտացիային՝ ապա այս դեպքում միանշանակ ցուցումը իմպլանտի տեղադրումն է։

Մարմնի պլաստիկայից ացնենք դեմքի պլաստիկային․․․ դիմային հատվածի տարիքային փոփոխությունները շտկելու համար, ի՞նչ մեթոդներ խորհուրդ կտաք։

- (Ժպտում է) Պետք է կոնկրետ պացիենտին տեսնել, հետո ընտրել մեթոդը։

-Կա կարծիք, որ ֆեյսլիֆթինգը համեմատած այլ պլաստիկ վիրահատությունների առավել վտանգավոր է: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը և որո՞ նք են այս միջամտության վտանգները: 

-Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր բժշկական միջամտություն էլ կարող է վտանգավոր լինել, բայց եթե բժիշկը ճիշտ է տիրապետում իր մասնագիտությանը, կարողանում է հասկանալ, երբ կարող են առաջանալ բարդություններ, երբ ոչ՝ վտանգները մինիմիզացվում են։ Եթե դու գիտես, որ հյուսվածքը ոնց ես հատում, որ ստանաս ճիշտ արդյունք վտանգավոր չի կարող լինել։

-Ի՞նչ կասեք կոսմետիկ թելերի միջոցով մաշկի ձգման մասին:

-Ինքս այդ միջամտությունը չեմ սիրում եւ չեմ պատրաստվում դա կատարել, չեմ ուզում  նաեւ խորհուրդ տալ դիմել այդ միջամտությանը, թե՞ ոչ։ Բայց կարող եմ ասել, որ այդ միջամտությունը կարելի է կատարել որոշակի տարիքային խմբերի դեպքում - 35-45 տարեկան, երբ մաշկի շատ կախվածություն առկա չէ: Երբ ունենք հյուսվածքային խորը փոփոխություններ, մաշկի կախվածություն՝ թելի միջոցով մաշկի ձգումը արդյունք չի տա։

-Բժշկուհի, կա՞ պլաստիկ միջամտությունների դիմելու, այսպես ասած, լիմիտ, որից հետո արդեն վիրահատությունը կամ վտանգավոր է դառնում, կամ այլ բարդություններ է իր հետ բերում, կամ հակառակ էֆեկտ է ունենում, կամ էլ առհասարակ էլ արդյունք չի տալիս։

-Լիմիտ, որպես այդպիսին չկա, այստեղ շատ բան կախված է բժշկից, պացիենտը կարող է գալ եւ մի քանի անգամ ցանկանալ ռինոպլաստիկայի ենթարկվել, այսինքն կարող է պացիենտը ոչ մի  փոփոխություն չհամարի վերջնական ու անընդհատ փորձի դիմել փոփոխությունների։ Այդ դեպքում բժիշկը պետք է որոշակի հոգեբանական աշխատանք իրականացնի պացիենտի հետ՝ հասկացնելու համար, որ միջամտության անհրաժեշտություն չկա։

 

-Խոսենք նաեւ «BEST LIFE» ԲԿ-ում մատուցվող պլաստիկ վիրահատությունների որակի եւ արդյուների մասին…

-«BEST LIFE» ԲԿ-ում կարողանում ենք ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ պացիենտների համար։ Կլինիկայի հարմարավետության ու նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածության շնորհիվ նույնիսկ ամենաբարդ խնդիրները զարմանալի արագությամբ են շտկվում՝ ապահովելով միջամտությունների բարենպաստ ելքը եւ հետվիրահատական ապաքինման արագ ընթացքը։ Մեր աշխատանքում դրական արդյունք ապահովելու հարցում իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ կլինիկայի պրոֆեսիոնալ անասթեզիոլոգները։  

  • Կիսվել: