շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիան ՀՀ-ին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը լրամշակման փուլում է, առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին. ԱԳՆ

Թուրքիան ՀՀ-ին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը լրամշակման փուլում է, առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
«Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման:
 

  • Կիսվել: