երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն

Ավտովթար Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սամուել Տոնոյանի վարած «Jeep Grand Cherokee» և Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Արտակ Տերտերյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արամ Ազատյանն ու կրտսեր պարեկ Տարոն Ստեփանյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4 գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: