շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը քննարկում է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի նոր առաջարկը

ՀԱՄԱՍ-ը քննարկում է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի նոր առաջարկը

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ քննարկում է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի նոր առաջարկը, տեղեկացնում է AP-ն։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Խալիլ ալ Հայան թեև մանրամասներ չի հայտնել իսրայելական առաջարկի մասին, սակայն ասել է, որ դա պատասխանն է երկու շաբաթ առաջ իրենց արված առաջարկին: 

Իսկ առանձին հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ «Գազայի հատվածում գործող երեք հիմնական զինյալ խմբավորումների առաջնորդները քննարկում են պատերազմին վերջ տալու ջանքերը»:

  • Կիսվել: