չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Արտաքին հետախուզության պետը կին է. Գրիգորյանը՝ գենդերային ընկալումների փոփոխության մասին

Արտաքին հետախուզության պետը կին է. Գրիգորյանը՝ գենդերային ընկալումների փոփոխության մասին

Գենդերային հավասարության խնդիրները միայն ժողովրավարությունում կարելի է քննարկել, որովհետեւ ժողովրդավարությունը ենթադրում է ներառականություն: Այս մասին այսօր «Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումի» ժամանակ ասաց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես համաձայն չեմ պնդմանը, որ երբ ԱԺ-ում պատգամավորների թվաքանակում գենդերային պահանջ ենք դնում, դա շատ բան չի փոխում: Ես կարծում եմ՝ շատ բան փոխում է: Այդ փոփոխությունները երեւի անհրաժեշտ են, որպեսզի մարդկանց ընկալումներում էլ փոփոխություն լինի: Այս պահին խորհրդարանում կանանց ներկայության պահանջը 30 տոկոս է, եթե այդ տոկոսը բարձրացնենք, դա իր հետ կբերի նոր ներգրավում կանանց:

Իհարկե, ամենադասական ոլորտներից մեկն անվտանգությունն է, որտեղ կանանց ներգրավվածությունը որոշ դեպքերում մինիմալ է, բայց, օրինակ, մեր ԱԽ-ում կանանց թիվը 50 տոկոս է, գուցե կանանց թիվն ավելի է: Ես չեմ տեսել, որ կանայք չեն կարող կատարել այն աշխատանքը, որ կատարում են տղամարդիկ:

Կարեւոր փոփոխություններից մեկը նաեւ արտաքին հետախուզության պետի նշանակումն է: Սա օրինակի նշանակում է հենց գենդերային ընկալումների փոփոխության առումով: Այստեղ մեծ աշխատանք ունենք կատարելու»:

  • Կիսվել: