ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Արտակարգ պատահար Քասախ գյուղում․ երկու տուժած հոսպիտալացվել է

Արտակարգ պատահար Քասախ գյուղում․ երկու տուժած հոսպիտալացվել է

Փետրվարի 20-ին, ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել տան խոհանոցում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են։

  • Կիսվել: