ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արտակարգ իրավիճակ Վայոց ձորի մարզում․ 100-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ չեն կարողանում շարժվել

Արտակարգ իրավիճակ Վայոց ձորի մարզում․ 100-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ չեն կարողանում շարժվել

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան, Սիսիանի Զանգեր հատվածում, եղանակի, վատ տեսանելիության ու թեթև բքի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի մեքենաներ չեն կարողանում շարժվել։

Տեղում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, դասակի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 Այս պահին ճանշինականները աշխատանքներ են կատարում ճանապարհներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
© https://shamshyan.com/hy/article/2023/12/22/1252533

  • Կիսվել: