երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ «Մագնիում» գործարանում ռումբ է տեղադրված

Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ «Մագնիում» գործարանում ռումբ է տեղադրված

Շիրակի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնիում» գործարանում ռումբ է դրված։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Ժամանել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ոստիկանների կողմից տարածքը սահմանազատվել է, և կատարվում են աշխատանքներ՝ պարզելու համար՝ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ 

  • Կիսվել: