երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպանդանոցը հեռու է. մսավաճառներն ու մսագործները բողոքի ակցիա են անում Գյումրիում

Սպանդանոցը հեռու է. մսավաճառներն ու մսագործները բողոքի ակցիա են անում Գյումրիում

Մսավաճառներն ու մսագործները բողոքի ակցիա են անում Շիրակի մարզպետարանի մոտ։
Բողոքի թեման մորթը սպանդանոցում իրականացնելու պարտադրանքն է։
 
Դեկտեմբերի 6-ից ՀՀ-ում արգելվելու է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։
 
Նման պարագայում լավագույն եղանակը լիցենզավորված սպանդանոցային մորթն է, սակայն Գյումրու մոտակա սպանդանոցը 40 կմ հեռավորության վրա է, մարզի հյուսիսային գյուղերից հեռու է 80-90 կմ։
 
Մսավաճառներն իրենց բողոքը ներկայացրել են մարզպետին։ Հանդիպման արդյունքում որոշվել է երեք օր չանհանգստացնել մսավաճառներին։ Վերջիններս նախատեսում են 3 օր հետո կրկին բողոքի ակցիա անել, եթե խնդրին լուծում չտրվի։

  • Կիսվել: