չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումը անցնում է մի քանի կիլոմետրը

Արտակարգ իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումը անցնում է մի քանի կիլոմետրը

Արդեն մոտ կես ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներրը՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկի հատվածը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։ Խցանումը արդեն հասնում է մի քանի կիլոմետրի։Նշված վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիան կապված է այն բանի հետ, որ նշված գյուղերի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց գյուղերը դեմ են խոշորացմանը ու պահանջում են կառավարությունից, որպեսզի ինչպես եղել է երկար տարիներ, այդ թվում՝ Սովետի օրոք, այդպես էլ մնա. «Մենք դեմ ենք այդ ծրագրին, քանի որ դա, առաջին հերթին, վնասում է գյուղացուն։ Իսկ մենք ուզում ենք, որպեսզի ինչպես եղել է դեռ ԽՍՀՄ տարիներից, այնպես էլ մնա։ Պատանդ ե՞նք դարձել ինչ-որ մարդկանց ձեռքին։ Հազիվ մեր գյուղապետերը իրենց կապերով ու գյուղի ժողովրդով ծաղկացրել ու շենացրել են Ծովագյուղն ու Սեմյոնովկան։

Հիմա ի՞նչ, ուզում եք՝ կյանքը մեռնի՞ այդ գյուղերում։ Դա մենք հաստատ թույլ չենք տա։ Ասում էիք՝ ժողովրդի լառավարություն, ժողովրդի իշխանություն։ Եթե այդպես է, հարամ լինի էն պայքարը, որ ձեզ իշխանություն բերեցինք, բերեցինք, որ ավելի լավը լինի, բայց հիմա մի ամբողջ ժողովորդի հասցրել եք անդունդի եզրին։ Ձեզ ի՞նչ կա. դուք քաղաքում նստած՝ որոշումներ եք կայացնում, բայց չեք մտածում, որ եթե գյուղացին չկինի, քաղաքացին էլ լիքը պրոբլեմներ կունենա։

  • Կիսվել: