շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ Դիլիջանի ոլորաններում. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. քաղաքացիները փորձում են ճանապարհը փակած բեռնատարն ուղղել

Արտակարգ իրավիճակ Դիլիջանի ոլորաններում. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. քաղաքացիները փորձում են ճանապարհը փակած բեռնատարն ուղղել

Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Դիլիջանի ոլորաններում՝ ճանապարհի չմշակման պատճառով, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել, ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ բեռնատարների կողմից՝ ժողովրդի լեզվով ասած՝ ճանապարհին «մկրատ անելն» է եղել, գրում է shamshyan.com-ը:

Այս պահին Դիլիջանի թունելից Իջևան հատվածում, տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, իսկ Իջևանից Դիլիջան՝ 2-դ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորութամբ:

Մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փորձում են արգելափակված բեռնատարը ուղղել, ինչից հետո հնարավոր կլինի բացել ճանապարհն ու երթևեկել: 

  • Կիսվել: