Մոսկվայում այսօր 5-ից 11 սանտիմետր բարձրությամբ ձյան ծածկույթ է գոյացել
Մոսկվայում այսօր 5-ից 11 սանտիմետր բարձրությամբ ձյան ծածկույթ է գոյացել: Այս մասին հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Լեուսն իր տելեգրամյան էջում, մասնավորապես, գրել է. «Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը կազմել է 5 սանտիմետր, Տուշինոյում՝ 7 սանտիմետր, Բալչուգում՝ 9 սանտիմետր, Նոր Մոսկվայում՝ 11 սանտիմետր։ Մոսկվայի մարզում Չերուստին դարձել է ձյան առաջատարը, որտեղ ձյան ծածկույթը կազմել է 10 սանտիմետր»:
Տեսանյութը՝ այստեղ: