հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն. Սարգսյան

Արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն. Սարգսյան

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների եւ ծառայողների կողմից Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից  931-ը նախօրեին։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Նա նշեց. «Արձանագրությունները հիմնականում քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, վարորդների կողմից դիմակ չկրելու, փողոցում դիմակի առկայության բացակայության, կանգառներում դիմակ չկրելու, վարորդների եւ ուղեւորների կողմից դիմակ չկրելու փաստերով են կազմվում» ։

Ոստիկանապետի խոսքով՝ իրենք ամենօրյա ռեյդեր են իրականացնում, տեղադրվում են շարժական անցակետեր, որոնց միջոցով ոստիկանները ստուգում են դիմակի առկայության, կրելու դեպքերը եւ արձանագրում խախտումները։ Ոստիկանությունը ռեյդեր է անցկացնում տեսչական մարմնի հետ համատեղ աշխատելով, անհրաժեշտության դեպքում կատարում է կրկնակի ստուգում:

«Ոստիկանության ստորաբաժանումների հետ իրականցնում են իրազեկման աշխատանքներ պարետատան պահանջները հստակորեն եւ անշեղորեն կատարելու ուղղությամբ։

Բացի այդ՝ որոշակի խնդիրներ են ստեղծվում հոգեհանգիստների ու հուղարկավորությունների ընթացքում, ինչպես բոլորին հայտնի է, ոստիկանության կարգախմբերը նաեւ ծառայություն են իրականացնում այս վայրերում եւ կրկին քաղաքացիներին կոչ ենք անում հետեւել կանոններին եւ չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են առաջացնել իրավական հետեւանքներ»,-նշեց Սարգսյանը:

  • Կիսվել: