ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան

Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մարուքյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ:

Անհրաժեշտ սահմանափակումները հնարավոր է պահպանել նաև այլ իրավական ակտի՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում:

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը մեծ հարված է հասցնում մեր երկրի բոլոր ոլորտներին, կրկին անգամ հիմք հանդիսանում այլ երկրների կողմից մեր երկրից մուտքի արգելքների պահպանմանը։

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու ունակություն չունեցող կառավարության խայտառակ որոշում է՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: