երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
 
Մասնավորապես՝
 
Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։
 
Ժամը 11:10-ից 13:50-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 29-32-րդ կմ-ին իրականացրել է մոտ 300 մ երկարության և 30 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 4 խմ զանգված) աշխատանք:
 

  • Կիսվել: