ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. տղամարդը դանակի սպառնալիքի տակ պահանջել է ապահովել իր չվերթը դեպի ՌԴ

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. տղամարդը դանակի սպառնալիքի տակ պահանջել է ապահովել իր չվերթը դեպի ՌԴ

Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ժամը 17:00–ի սահմանններում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանության ավագ սերժանտը մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ 4-րդ հարկում գործող ավիաընկերությունը սպասարկող դրամարկղերից մեկի մոտ կասկածելի բան է տեղի ունենում, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանության ավագ սերժանտը, մոտենալով նշված վայր, նկատում է, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքի տակ ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և իրեն տոմս տան, որպեսզի ինքը մեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ոստիկանության ծառայողները այդ քաղաքացուն բերման են ենթարկում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որտեղ պարզվում է, որ նա Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Մ.-ն է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 1-ին մասի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Կասկածյալ Անդրանիկ Մ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: 

  • Կիսվել: