կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. տրակտորը, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. տրակտորը, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Արշակ Հ.-ն իր վարած «ՅՈՒՄԶ» մակնիշի  տրակտորն իր խոտհակելու կցորդիչով, գյուղատնտեսական շխատանքներ կատարելու ժամանակ, սահել է և Վայք համայնքի Ազատեգ բնակավայրի «Վարատեղ» կոչվող դաշտային հատվածում 100 մ  մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով Արշակ Հ.-ն և ուղևոր Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Տիգրան Գ.-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությայն Վայքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել տրակտորից և պատգարակով, մեծ դժավորությամբ, մոտեցվել են օպերատիվորեն ժամանծ «Վայքի բուժմիավորման» շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վաչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: 

  • Կիսվել: