շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտակարգ դեպք Գյումրիում. հագուստի խանութում սպանվել է Վարդան Ղուկասյանի՝ տարիներ առաջ սպանված փեսայի մայրը

Արտակարգ դեպք Գյումրիում. հագուստի խանութում սպանվել է Վարդան Ղուկասյանի՝ տարիներ առաջ սպանված փեսայի մայրը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում. քաղաքի կենտրոնում գտնվող հագուստի խանութում սպանվել է Անահիտ Իսկանդարյանը: Սպանված կինը խանութի սեփականատերն է:

Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է:
 

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, ժամանել է դատաբժիշկը:

Ըստ տարածքի այլ խանութների աշխատակիցների՝ տիկնոջ խանութի շերտավարագույրները փակ են եղել, ինչն անսովոր է թվացել այդ ժամի համար: Զանգել են, երբ կինը զանգերին չի պատասխանել, անհանգստացել, դիմել են հարազատներին: Այս մասին գրում է Armtimes.com-ը։ 

 

  • Կիսվել: