հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ պարսկական համարանիշներով բեռնատար Volvo-ն կոտրել է գազախողովակների երկաթե հենասյունները

Արտակարգ դեպք Երևանում․ պարսկական համարանիշներով բեռնատար Volvo-ն կոտրել է գազախողովակների երկաթե հենասյունները

Երեկ, հոկտեմբերի 29-ին, Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին։ 

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, Իրանի քաղաքացի Մեհտիվ Քյալհորդը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի վրայով անցնող գազատարին, վնասելով այն։

 Կոտրվել են գազատար խողովակի 2 երկաթե հենասյունները, խողովակն էլ հայտնվել է կցորդիչի արանքում։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

  • Կիսվել: