չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Արտակարգ դեպք Երևանում. Mercedes մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք Երևանում. Mercedes մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Շիրակի փողոցի թիվ 1/7 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Աստվածատուր Կակոսյանն ու կրտսեր պարեկ Արսեն Թորոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:

Պարզվել է, որ այրվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան և մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները վարորդի հետ միասին մարել են հրդեհը:

Ժամանած հրշեջ-փրկարարներն էլ իրականացրել են հովացման աշխատանքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Սուրեն Խ.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

  • Կիսվել: