ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Lada-ն կոտրել է գազախողովակի սյունն ու հայտնվել Mercedes-ի վրա

Արտակարգ դեպք Երևանում․ Lada-ն կոտրել է գազախողովակի սյունն ու հայտնվել Mercedes-ի վրա

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցում՝ թիվ 137 մանկապարտեզի դիմաց, Lada Priora մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ապա հայտնվել  թիվ 33/1 տան դիմաց կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև նշված տան երկաթե դարպասը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄԻ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները։

Գազատար խողովակից գազի արտահոսք է սկսվել ,և նշված հատվածում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի վայրում վիճաբանություն, քաշքշոց է սկսվել, և միմյանց հասցեին հայհոյանքներ էին հնչեցնում մի քանի քաղաքացիներ, իսկ նրանցից մի քանիսը խոչընդոտում էին հրշեջների և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն եթե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի  ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները մի քիչ ուշանային, ապա «կոկոններ»-ը տաքացրած հիմնականում Mercedes-ի տերն ու նրա ընկերները հակաօրինական գործողություններ կկատարեին, սակայն երբ պարեկները, «կարմիր բերետներ»-ն ու Մաշտոցի ոստիկանները ժամանեցին, «առյուծի կաթ կերած» ու «աքլոր կտրած» վիճաբանության մասնակիցները դարձան «թուխս նստած հավեր»։

  • Կիսվել: