ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Kia մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք Երևանում․ Kia մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտայի 16/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արման Խալաթյանի, ավագ պարեկ Մհեր Կարապետյանի և կրտսեր պարեկ Դավթի Խաչատրյանի գլխավորությամբ, քաղաքացիներն ու Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդ 63-ամյա Ա․ Խառատյանը կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։  Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ 

  • Կիսվել: