կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mitsubishi Grandis-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mitsubishi Grandis-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի 10-րդ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են Mitsubishi Grandis-ի վարորդն ու քաղաքացիները:

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում՝ Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայում. այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: