չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. Ford Transit բեռնատարը բեռնախցիկի հատվածով բախվել է ճամփեզրի ծառին

Արտակարգ դեպք Երևանում. Ford Transit բեռնատարը բեռնախցիկի հատվածով բախվել է ճամփեզրի ծառին

Մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Պարոնյան 1 հասցեի դիմաց, առաջին երթևեկելի գոտիով ընթանալիս, բեռնախցիկի հատվածով բախվել է ճամփեզրի ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: