երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. ավտոտեխսպասարկման կետում աշխատակցի մատը սեղմվել և արգելափակվել է մեխանիզմների արանքում (տեսանյութ)

Արտակարգ դեպք Երևանում. ավտոտեխսպասարկման կետում աշխատակցի մատը սեղմվել և արգելափակվել է մեխանիզմների արանքում (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի 7/1 հասցեում՝ «4 անիվ» ավտոտեխսպասարկման կետում աշխատակցի մատը սեղմվել և արգելափակվել է մեխանիզմների արանքում և քաղաքացուն օգնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիշա Պողոսյանն ու Գոռ Խամբեկյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն ու չխոչընդոտեն փրկարարների աշխատանքը։


Փրկարարներն ու նշված կենտրոնի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով աշխատակցի մատը դուրս են բերել արգելափակված վայրից։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Պարզվել է, որ վիրավորը նշված ավտոտեխսպասարկման կետի աշխատակից՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Պարգև Ս.-ն է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: