շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ 41-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին, այնուհետև հրկիզել կայանված «Honda»-ն

Արտակարգ դեպք Երևանում․ 41-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին, այնուհետև հրկիզել կայանված «Honda»-ն

Փետրվարի 15-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենա է այրվում: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ  փրկարար ծառայության  «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։20-ի սահմաններում, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ալբերտ Զ․-ն վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է նշված ավտոտեխսպասարկման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո հրկիզել է վերանորոգման նպատակով կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

  • Կիսվել: