ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը ԿԽՄԿ ներկայացուցչին հորդորել է Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերել հասցեական աջակցություն

Արտակ Բեգլարյանը ԿԽՄԿ ներկայացուցչին հորդորել է Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերել հասցեական աջակցություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները:

Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ և ցուցաբերել հասցեական աջակցություն:

Ա. Բեգլարյանը կարևոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների և մարդասիրական առկա մարտահրավերներին:

  • Կիսվել: