կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արփի գյուղի մոտ  Mercedes-ը  բախվել է կայանված բեռնատարին. կա երկու զոհ

Արփի գյուղի մոտ Mercedes-ը բախվել է կայանված բեռնատարին. կա երկու զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 23:21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Բ. Գ.-ն, Լ. Ս.-ն և Ա. Ջ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ Բ. Գ.-ն և Ս. Բ.-ն մահացել են: 

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են մեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: