Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման նպատակով ընդունվում են հայտեր
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման նպատակով ընդունվում են հայտեր, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Խորհուրդը նպատակ ունի ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, խրախուսել մասնակցային կառավարումը և քաղաքականության մշակման գործընթացներին շահառու խմբերի ներգրավվածությունը` ձևավորելով ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայր:
Հայտը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 5-ը` ժամը` 18:00: Համակարգող պաշտոնատար անձ՝ ԱՆ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան, հեռ.՝ 060 808003 ներքին` 2301:
Հայտարարությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացված և սահմանված ժամկետում թերությունները կամ թերի ներկայացված փաստաթղթերը չվերացրած հայտերը չեն ուսումնասիրվելու:
Ո՞ր կազմակերպությունները և ֆիզիկական անձինք կարող են ընդգրկվել խորհրդի կազմում
Ինչպիսի՞ տվյալներ պետք է պարունակի հայտը
Ի՞նչ փաստաթղթեր կցել հայտին
Մանրամասները` https://moh.am/#1/8244
Հասարակական խորհրդի աշխատակարգին և ձևավորման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/212663/latest


