հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Առողջապահության նախարարի տեղակալն ու Ան գլխավոր քարտուղարը ծանոթացել են Շիրակի մարզում շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին

Առողջապահության նախարարի տեղակալն ու Ան գլխավոր քարտուղարը ծանոթացել են Շիրակի մարզում շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու Ան գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են շտապօգնության սպասարկման ծառայություններ մատուցող Շիրակի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակներում հանրապետությունում ներդրվելու է շտապօգնության նոր մոդել, ըստ որի` Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ:

 

Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի:

Ավարտին` 2025թվականին, շտապօգնության սպասարկումը կլինի ոչ թե կցագրման, այլ` կանչի սկզբունքով: Արդյունքում, կրճատելով ժամանակն ու տարածությունը, շտապօգնության բրիգադը շատ ավելի օպերատիվ կհասնի կանչի վայր:

Շիրակում Արմեն Նազարյանն ու Վարդուհի Գրիգորյանը ծանոթացել են մարզում շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին, նախանշել անելիքները:

  • Կիսվել: