չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ դեկտեմբերի 4-ին ժամը 12:00-ին: Ներքին գործերի նախկին նախարար Սիրադեղյանը մինչեւ մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով։

 

  • Կիսվել: