ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին՝ երկաթուղային աղետի կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին՝ երկաթուղային աղետի կապակցությամբ

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Այս մասին հայտնում են չորրոդ նախագահի գրասենյակից:

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտում Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին՝ հնդկական Օդիշա նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:

Մեր սրտերը ցավում են ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ միասին:

Աշխարհասփյուռ մեր հայրենակիցները կիսում են բարեկամ հնդիկ ժողովրդի վիշտը և, ինչպես միշտ, մխիթարանքի և աջակցության խոսքերով, համակրանքով ու համերաշխությամբ կանգնած են ձեր կողքին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվն անցել է 300-ից, հարյուրավոր վիրավորներ կան: Փրկարարական աշխատանքների ավարտից հետո Հնդկաստանի իշխանությունները սկսել են տարածքը մաքրել երկու մարդատար գնացքների ծռմռված բեկորներից, որոնք երկրի արևելքում դուրս էին եկել ռելսերից:

  • Կիսվել: