շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Արմեն Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

Արմեն Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 25–ին, շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ եւ մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց: Այս ամսին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

«Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը: Համոզված եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 

  • Կիսվել: