ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայրենական պատերազմի մասնակից Հակոբ Ավետյանի հետ

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայրենական պատերազմի մասնակից Հակոբ Ավետյանի հետ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է չորս տասնամյակ հրշեջ ծառայությունում աշխատած, Հայրենական պատերազմի մասնակից, վետերան, 98 ամյա Հակոբ Ներսեսի Ավետյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նախարարի հետ հանդիպմանը Հակոբ Ավետյանը կիսվել է իր հիշողություններով, աշխատանքային դրվագներով և խորհուրդներով։ Նախարար Փամբուխչյանը, կարևորելով վետերանի փորձն ու վաստակը, քաջառողջություն է մաղթել նրան, շնորհավորել տոնի առթիվ։

  • Կիսվել: