շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի ԱԳՆ-ի, ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի հետ

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի ԱԳՆ-ի, ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի և Ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի հետ։

Գրիգորյանը գործընկերներին շնորհավորել է նշանակումների կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգին, անվտանգության ոլորտում համագործակցության ապահովմանը, ինստիտուտների ներդաշնակեցմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

  • Կիսվել: