շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ

Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ

Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին:  Չարչյանի մոտ ախտորոշված է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ:

Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար:

  • Կիսվել: