երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի և ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել է Հրազդան քաղաքում գտնվող «Պատնեշ» ընկերություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայրապետյանը։

«Շրջայց ենք կատարել գործարանի տարածքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Այցի արդյունքում որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ հետագա համագործակցությունը»,- գրել է նա։

 

  • Կիսվել: