ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Չարչյանին այս վիճակին հասցնելու հարցով իրավական գործընթաց կարող է սկսվել. Վարդեւանյան

Արմեն Չարչյանին այս վիճակին հասցնելու հարցով իրավական գործընթաց կարող է սկսվել. Վարդեւանյան

Բժիշկ Արմեն Չարչյանի առողջությունն իսկապես քայքայվել է այս ժամանակահատվածում. Դեռ այնքան չի ապաքինվել, որ առօրյա աշխատանքային ռեժիմի մեջ լինի, բայց մեծ հույս ունենք, որ առաջիկայում կտեսնենք նաեւ ԱԺ աշխատանքներին մասնակցելիս: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են իրավական գործընթաց սկսել Ա. Չարչյանին ոչ հիմնավոր ազատությունից զրկելու, սրտի կաթվածի հասցնելու համար, Վարդեւանյանը դրական պատասխան տվեց. «Միանշանակ: Ես վստահ եմ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը եւս այդ հարցով հետեւողական է լինելու, նաեւ մեր կողմից հարձը մշտապես բարձրաձայնվելու է: Պատգամավորների այդ կալանավորումները երչբեք չի կարող ընկալվել թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորների կողմից»,-ասաց նա:

  • Կիսվել: