ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնպես, ինչպես նախկինում, շատ ծանր է․ նրա նկատմամբ կիրառվում է խայտառակ խափանման միջոց․ Վարդևանյան

Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնպես, ինչպես նախկինում, շատ ծանր է․ նրա նկատմամբ կիրառվում է խայտառակ խափանման միջոց․ Վարդևանյան

Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնպես, ինչպես նախկինում, շատ ծանր է։ Եթե ցանկացած բժշկից հարցնեք, թե «Ինսուլինի» այդ չափաբաժինը, որը նա ստանում է, ինչ ահավոր անհանգստացնող բարձր չափի է, իսկապես կասեք՝ այս ի՞նչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա գործող իշխանության կողմից կալանքի ֆետիշացումը վտանգավոր երևույթ համարեց ու ընդգծեց, որ իշխանությունը բացարձակապես հաշվի չի առնում, թե ինչ վաստակ ու ներդրում ունի պրոֆեսոր Չարչյանը երկրի կյանքում։ Իշխանության նման վերաբերմունքի պայմաններում հույսը, ըստ պատգամավորի, դատական իշխանության օբյեկտիվ մոտեցումն է։

«Հույս ունեմ, որ դատարանը կգտվի իր բարձունքի վրա, որովհետև այստեղ այլ տարբերակ, քան այդ խայտառակ խափանման միջոց կալանավորումը վերացնելն է, ուղղակի չկա», - ասաց նա։

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստի նշանակումը Վարդևանյանը համարեց նրա փաստաբանական խմբի ջանքերի, լրագրողների բարձրաձայնումների արդյունք։

  • Կիսվել: